Գերմանիայի Դորտմունդ քաղաքից 16.000 մարդ կտարհանվի ռումբի պատճառով

13:46 • 30.11.14

Գերմանական Դորտմունդ քաղաքում մոտ 16.000 մարդ կտարհանվի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ավիառումբի պատճառով, հայտնել են քաղաքային իշխանությունները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։


1.8 տոննա կշոռ ռումբը, որը նետվել է քաղաքի վրա, ենթադրաբար, բրիտանական ավիացիայի կողմից, հայտնաբերվել է չորեքշաբթի Հյորդե շրջանում շինարարական աշխատանքների ընթացքում։


Հայտնաբերված ռումբի վայրն այս պահին շրջափակված է 1.5 կմ շառավիղով։ Շատերը նախընտրել են լքել իրենց բնակարանները դեռևս շաբաթ երեկոյան։ Նախապես տարհանվել են մոտակայքում գտնվող ծերանոցի բնակիչները։ Այժմ ոստիկանության աշխատակիցները զննում են շինությունները, որպեսզի համոզվեն, որ ոչ ոք չի մնացել։


Մոտավորապես կեսօրին սակրավորները կփորձեն չեզոքացնել պայթուցիկը։ Եթե դա չհաջողվի, ապա ռումբը կոչնչացվի հեռակառավարվող պայթյունով։


Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին Գերմանիայի վրա նետվել է ավելի քան 2 մլն ռումբ։ Դրանց 20%-ը չի պայթել։