Գերմանացիները պահանջում են դաժանաբար սպանված թուրք կնոջը շքանշան շնորհել (լուսանկարներ, տեսանյութ)

15:56 • 30.11.14

Գերմանիայում հազարավոր մարդիկ են հավաքվել այն հիվանդանոցի դիմաց, որտեղ կյանքից հեռացել է 23-ամյա թուրք կինը, որպեսզի նրան հարգանքի տուրք մատուցեն, գրում է euronews.com-ը։


23-ամյա Տուգջե Ալբայրակը ծագումով թուրք ուսանողուհի էր, ով երեք տղամարդկանց կողմից դաժանաբար ծեծի էր ենթարկվել երկու շաբաթ առաջ։


Դեպքը տեղի էր ունեցել Ֆրանկֆուտի մոտ գտնվող արագ սննդի ռեստորանի ավտոկայանատեղում։


Ալբայրակը բախվել է սերբական ծագումով տղամարդկանց հետ, երբ լսել է 13 և 16 ամյա աղջիկների` ռեստորանի զուգարանից եկող ճչոցները։

«Նա ցուցադրել է բարոյական մեծ ուժ, նա կանգնել և օգնության է հասել աղջիկներին, և ես իսկապես հուսով եմ, որ դա երբեք չի մոռացվի։ Ուղղակի անընդունելի է, որ տղամարդը կնոջ վրա ձեռք բարձրացնի, դա է պատճառը, որ ես այստեղ եմ»,-ասել է Տուգջեին աջակցություն ցուցաբերող խմբից Յակուպ Սիմսեկին։


Տուգջեն անցել է կյանքի արհեստական պահպանման վիճակի՝ ստացված ծանր վնասվածքներից և գլխուղեղի արյունահոսությունից, սակայն նրա ծնողները այսօր անջատել են վեգետատիվ սարքը։


Մինչև 100.000 մարդ ստորագրահավաք է իրականացրել, որպեսզի կնոջը շքանշան շնորհվի նրա արժանիքների համար։


Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ասել է, որ նա արժանի է գերմանացիների հարգանքին և երախտագիտությանը։


Նրա մահվան հետ կապված գործի շրջանակներում ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ։