Իրկուտսկում դեռահասը ցրտից մահացել է դպրոցից տուն վերադառնալիս

13:40 • 30.11.14

ՌԴ Իրկուտսկի շրջանի Նուկուտսկիյում բնակավայրում դպրոցականը մահացել է ցրտահարությունից, երբ դպրոցից ուղևորվել է հարևան գյուղում գտնվող իր տուն, հայտնել են ԱԻՆ-ի շրջանային կառավարման մամլո ծառայությունից, գրում է Interfax-ը։


Երեք անչափահասների անհետացման մասին հաղորդումը ստացվել է ոստիկանության բաժին՝ կեսգիշերին մոտ։ Ալտարիկ գյուղի մանկավարժը ոստիկաններին հայտնել է, որ տղաները դպրոցից հետո չեն սպասել դպրոցական ավտոբուսին և ինքնուրույն ուղևորվել են հարևան Շալոտի գյուղը։


Որոնողական աշխատանքներին ներգրավվել են դպրոցի ուսուցիչները, տեղի բնակիչները և երեք շրջանի ոստիկանության աշխատակիցները, և ընդհանուր առմամբ որոնմանը մասնակցել է 90 մարդ։


Արդյունքում գտնվել են 16 և 14-ամյա երկու դեռահասներ՝ լուրջ ցրտահարություններով, իսկ երրորդ անչափահասին գտել են մահացած վիճակում։ Նախնական տվյալներով դեռահասի մահվան պատճառը ցրտահարությունն է։


Իրկուտսկի հարավային հատվածներում օդի ջերմաստիճանը վերջին օրերում տատանվում է մինուս 20-ի շրջանում։