Հնդիկ մեծահարուստն իր հաշվին ամուսնացրել է հայր չունեցող 111 աղջկա
Ադամանդի առքուվաճառքով զբաղվող մի հնդիկ մեծահարուստ դիմել է բավական մեծահոգի քայլի՝ իր անձնական միջոցներով կազմակերպելով հայր չունեցող 111 աղջկա զանգվածային հարսանիքը:
Ինչպես նշում է alarabiya.net-ը, Մահեշ Սավանին պատմել է, որ հարսնացուների ընտանիքները չափազանց կարիքավոր են եղել ու չեն կարողացել ֆինանսավորել իրենց դուստրերի հարսանիքը: Ուստի նա որոշել է ստանձնել այդ աղջիկների հոր դերն ու ամուսնացնել նրանց՝ ամեն մեկին տալով թանկարժեք նվերներ: Ըստ Սավանիի՝ աղջկան ամուսնացնելը սուրբ գործ է:
Քառասունչորսամյա տղամարդը հավելել է, որ հասնացուներին ոսկուց բացի անհրաժեշտ գումար է տվել ամուսնական նոր կյանքը երջանիկ սկսելու համար:
Նշվում է, որ դիտարժան արարողությունը կազմակերպվել է Գուջարատ նահանգի դպրոցներից մեկում:










