Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է վրացական մաֆիայի հետ կապեր ունենալու համար կասկածվող 10 մարդու
Ֆրանսիական ոստիկանությունը վրացական մաֆիայի դեմ հերթական գործողության արդյունքում 10 մարդու է ձերբակալել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ France Press գործակալությանը հղումով։
Ըստ գործակալության տվյալների՝ բանդան իրականացրել է մոտ 120 կողոպուտ Փարիզում և Ֆրանսիայի այլ շրջաններում։
Ձերբակալվածներից ոմանք փնտրվում են Գերմանիայի, Նիդեռլանդների և Շվեյցարիայի իրավապահ մարմինների կողմից։
Մոտ մեկ տարի առաջ ֆրանսիական ոստիկանությունն արդեն իրականացրել է նման լայնածավալ գործողություն՝ ԱՊՀ երկրների քաղաքացիներից կազմված հանցավոր խմբավորումների գործունեությունը կանխելու նպատակով։ Այն ժամանակ ձերբակալվել էր 40 մարդ։ Նրանց մեծամասնությունը եղել էին Վրաստանից։










