Հռոմի պապն այցելել է հիվանդանոցում գտնվող Պոլսո պատրիարքին ու համբուրել է նրա աջը

10:23 • 01.12.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կատարած այցի շրջանակներում այցելել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, ով հիվանդության պատճառով 2008թ.-ից ի վեր չի կարողացել շարունակել հոգևոր ծառայությունը:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Պապն այցելել է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց, որտեղ բուժվում է հայ հոգևորականը, համբուրել է նրա աջն ու խաչը մոտեցրել է նրա ճակատին:

 

Պապի այցի ընթացքում թուրքական ոստիկանությունն անվտանգության լուրջ միջոցառումներ է ձեռնարկել: Շենքը շրջափակվել է ոստիկաններով, իսկ հարակից շենքերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել:

 

Հիվանդանոցի մուտքը զարդարվել է «Բարի գալուստ, Պապ» գրությամբ:

 

Ֆրանցիսկոս պապի անվտանգությունն ապահովելու համար նաև ուղղաթիռ է օգտագործվել: