People ամսագիրը պատահաբար հրապարակել է Քըրք Դուգլասի մահախոսականը
People ամսագիրը պատահաբար հրապարակել է դերասան Քըրք Դուգլասի՝ նախօրոք գրված մահախոսականը, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես գրում է Variety-ն, խոշոր պարբերականների համար ընդունված է նախապես պատրաստել հայտնի անձանց մահվան մասին նման հաղորդագրություններ: Ակնհայտ է, որ People-ը չէր պատրաստվում ժամանակից շուտ հրապարակել Դուգլասի մահախոսականը, քանի որ վերնագրում կարելի է տեսնել «Չհրապարակել» նշումը, հավելում է ամսագիրը:
Հաջորդ շաբաթ Դուգլասը, ով համարվում է «ոսկե» Հոլիվուդի ողջ դերասաններից մեկը, կդառնա 98 տարեկան: Դուգլասի ներկայացուցիչներից մեկնաբանություններ դեռևս չեն ստացվել:
Հոլիվուդյան աստղը նման սխալի առաջին «զոհը» չէ, նշված է հոդվածում: Այդպես, 1982 թվականին People-ը սխալմամբ Էյբ Վիգոդային «մահացած» է անվանել, ինչը բազմաթիվ ամերիկյան հեռուստաշոուներում կատակների առիթ է դարձել:
Բացի այդ, 2008 թվականին Bloomberg-ը հրապարակել է Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսի մահվան մասին նորություն:










