Եվրոպայի մի շարք երկրներում բացվել են Սուրբ Ծննդյան տոնավաճառները (լուսանկարներ)
Եվրոպայի մի շարք երկրներում բացվել են Սուրբ Ծննդյան տոնավաճառները, գրում է Daily Mail-ը։
Միջնադարից եկող ավանդույթը շարունակում է հռչակ վայելել և գրավել տեղացիներին և զբոսաշրջիկներին։
Ընդհանուր առմամբ, Եվրոպայում բացվել է մոտ 5.000 տոնավաճառ, որոնք տեղակայված են ամենատարբեր վայրերում՝ սկսած փոքրիկ գյուղերից և բնակավայրերից, վերջացրած մեծ քաղաքներով։
Գերմանիայում զբոսաշրջիկների հայտնի և սիրելի վայրեր են դարձել Բեռլինի, Ֆրանկֆուրտի, Դրեզդենի տոնավաճառները։ Միայն Բեռլինում բացվել է 60 տարբեր տոնավաճառ։
Ամենալավ տոնավաճառը համարվում է Դրեզդենինը, Համբուրգի տոնավաճառն էրոտիկ թեմատիկայով է կազմակերպված, իսկ Ֆրանկֆուրտի «Վարդագույն տոնավաճառը» դարձել է սեռական փոքրամասնությունների՝ ԼԳԲՏ համայնքի սիրելի վայրը։
Բացվել են նաև չմշկասահքի համար նախատեսված սառցադաշտեր։ Դրանք իրենց դռները բաց կպահեն մինչև հունվարի վերջ։
























