Տեղեկությունն այն մասին, թե Պուտինն ինձ սպառնացել է, անհեթեթություն է. Ուկրաինայի նախագահ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերքել է տեղեկությունն այն մասին, թե իր հասցեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սպառնալիքներ են հնչել, գրում է rosbalt.ru-ն։
«Ես ցանկանում եմ կտրականապես հերքել անհեթեթ տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանի նախագահը մեր հեռախոսազրույցների ընթացքում սպառնացել է ինձ կամ Ուկրաինային։ Ես իսկապես փորձում եմ պահպանել երկխոսությունը, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ելք գտնել այս իրավիճակից»,- նշել է Պորոշենկոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաիանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ Պուտինը սպառնում է հարձակվել Ուկրաինայի վրա։ Այդ տեղեկությունը հերքել են նաև Կրեմլում։










