Ռիոյում կայացել է քաղաքի պատմության մեջ ամենազանգվածային հարսանիքը (լուսանկարներ)
Ռիո դե Ժանեյրոյի սպորտի պալատում միաժամանակ պսակադրվել է մոտ 2.000 բրազիլացի զույգ. այս հարսանիքը դարձել է ամենազանգվածայինը քաղաքի ողջ պատմության ընթացքում, գրում է Корреспондент-ը։
Տեղի իշխանությունները յուրաքանչյուր տարի հովանավորում են այդ միջոցառումը, որի գլխավոր գաղափարը ցածր եկամուտով նորապսակներին օգնություն ցուցաբերելն է, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ շքեղ արարողություններ։
Պսակադրվողներից շատերն ապրում են միասին երկար տարիներ։ Նորապսակների և նրանց հյուրերի համար Ռիոյի իշխանությունները հատուկ տրանսպորտ են հատկացրել։ Ընդհանուր առմամբ, արարողությանը մասնակցել է 12.000 մարդ։






















