«Ռոսնեֆտի» 19,5%-ի մասնավորեցման հարցը հավանության է արժանացել 420 մլրդ ռուբլուց ոչ պակաս գնով

10:16 • 01.12.14

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը վերջնական համաձայնության է եկել երկրի խոշորագույն՝ «Ռոսնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի 19,5%-ի պոտենցիալ վաճառքը 420 մլրդ ռուբլուց ոչ պակաս գնով իրականացնելու վերաբերյալ:

 

Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, 8 տարի առաջ 1 արժեթղթի գինը եղել է 7.55 դոլար: Հիմնվելով այդ գնի ու ՌԴ Կենտրոնական բանկի տվյալների վրա՝ այդ փաթեթը չի կարող գնահատվել 420 մլրդ ռուբլուց պակաս:

 

Կառավարությունը պատրաստ է վաճառել նավթային ընկերության 2 066 727 473 արժեթուղթ (19,5%): Դրա հետևանքով կառավարության բաժնեմասն ընկերությունում կնվազի 69,5%-ից 50%-ի: