Սիրիական զորքերը ոչնչացրել են «Իսլամական պետության» 150 զինյալի

00:06 • 01.12.14

Սիրիայի զորքերը նոյեմբերի 30-ին երկրի հյուսիսում մի քանի հաջող գործողություններ են իրականացրել «Իսլամական պետություն» խմբավորման կազմավորումների դեմ: 

Ինչպես փոխանցում է ТАСС-ը` «Սուրիա ալ-Էն» տեղեկատվական գործակալությանը հղումով, ավելի քան 150 զինյալ է ոչնչացվել նավթահանքերի մոտ: Բանակային ստորաբաժանումները հարձակվել են հակառակորդի վրա Թել-Բարուդի ռազմավարական բարձւոնքներում: Սիրիացի զինծառայողները կրկին վերահսկողություն են սահմանել բարձունքներում:

Հաղորդվում է, որ ԻԼԻՊ-ի երկու բազա է ոչնչացվել Սիրիական անապատում` Հոմսից 120 կմ արևելք գտնվող Էշ-Շաեր գազահանքի մոտակայքում: 

Սիրիական բանակը բացել է հումանիտար միջանցքները խաղաղ բնակիչների համար, ովքեր լքում են ռազմական գորոծողությունների գոտին: