Թուրքիայի վարչապետը կոչ է արել խուսափել պաշտոնյաների ձեռքերը համբուրելու ավանդույթից
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ պաշտոնատար անձանց և կառավարության անդամներին անհրաժեշտ է խուսափել բնակչության կողմից ձեռքերը համբուրելու ավանդույթից, գրում է lifenews.ru-ն՝ Hurriyet-ին հղումով։
«Որպես վարչապետ՝ ես խորհուրդ եմ տալիս բոլոր պետական պաշտոնյաներին խուսափել նրանից, որ Թուրքիայի քաղաքացիները համբուրեն իրենց ձեռքերը»,-ասել է Դավութօղլուն։
Սակայն որոշ ժամանակ անց վարչապետն ինքն է խախտել իր իսկ սահմանած արգելքը։ Անհայտ տղամարդը որոշել է շնորհավորել նրան և անսպասելիորեն համբուրել է նրա ձեռքը։
Թուրքական ավանդույթի համաձայն՝ ձեռքերը համբուրելը մեծերին հարգելու նշան է։










