Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել

16:00 • 01.12.14

Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ թուրքական օդուժին պատկանող  F-16 տիպի կործանիչ է կործանվել, տեղեկացնում է TRT Haber-ը:

 

Օդաչուի կյանքին վտանգ չի սպառնում: Նա ժամանակին հասցրել է դուրս թռչել կործանիչից:

 

Թուրքիայի ռազմական դատախազությունից տեղեկացրել են, որ կործանիչն օդ էր բարձրացել տեղական ժամանակով 10:49-ին:

F-16-ի կործանման պատճառը հայտնի չէ: