ԱՄՆ-ում կալանավորից 4 պահակ է հղիացել
Բալտիմորի բանտում չորս պահակ հղիացել է կալանավորներից մեկից, ով քրեական հանցախմբի ղեկավար է և ուժեղ ազդեցություն ունի բանտում, գրում է korrespondent.net-ը:
Կալանավոր Տավոն Վայթը գրավել է պահակներին՝ նրանց թանկարժեք նվերներ, այդ թվում՝ մեքենաներ և ադամանդե մատանիներ նվիրելու խոստումներով:
Հաղորդում են, որ Վայթը կարգավորել է կալանավորներին թմրամիջոցների և բջջային հեռախոսի մատակարարումները: Նրա «եկամուտն» ամսական հասել է 16 հազար դոլարի:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներից մեկը պատմել է, որ բանտն ամբողջությամբ վերահսկվել է Տավոն Վայթի կողմից: Հանցագործն այն անվանում էր «իր բանտը»:
Հետաքրքիր է, որ երկու պահակների մարմնի վրա կան «Տավոն» անունով դաջվածքներ: Մեկի մոտ՝ վզին, մյուսի մոտ՝ դաստակին:
Այժմ ոստիկանությունը կալանավայրում հետաքննություն է անցկացնում: Բոլոր պահակները և հանցակիցները հեռացվել են պատժիչ հաստատությունից:










