Ուրուգվայի նախագահական ընտրություններում հաղթել է իշխող կոալիցիայի ներկայացուցիչը

09:19 • 01.12.14

Ուրուգվայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է 74-ամյա Տաբարե Վասկեսը՝ իշխող ձախակողմյան ուժերի կոալիցիայի ներկայացուցիչը, հայտնում է Лента-ն։

 

Նրա մրցակից՝ աջակենտրոն ընդդիմությունից թեկնածու 41-ամյա Լուիս Լակալյե Պոուն ընդունել է իր պարտությունը, երբ էքզիթ- փոլի 3 ոչ պաշտոնական օպերատորները հայտարարել են, որ Վասկեսը հավաքել է ձայների ավելի քան 53%-ը, իսկ Պոուն՝ միայն 41%։

 

Իշխող «Լայն ճակատ» կոալիցիան գտնվում է իշխանությունում 2005-ից, երբ Վասկեսն առաջին անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը։