Victoria's Secret-ի «հրեշտակները» ժամանել են Լոնդոն՝ տարվա ամենաուշագրավ շոուներից մեկին (լուսանկարներ)

15:15 • 01.12.14

Վաղը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանալու է տարվա ամենաուշագրավ շոուներից մեկը՝ Victoria's Secret-ի ավանդական ցուցադրությունը, որին անհամբեր սպասում են հատկապես տղամարդիկ: Այս կապակցությամբ, Victoria's Secret-ի սևահեր ու շիկահեր «հրեշտակները» մասնավոր ինքնաթիռով ժամանել են Լոնդոն:

 

Ինչպես նշում է Tatler-ը, ինքնաթիռի ուղևորների շարքում եղել են միայն երկարոտն մոդելներ, և ոչ մի տղամարդ: Հայտնի է, որ ընդհանուր առմամբ Լոնդոն է ժամանել 41 «հրեշտակ»:

 

Գեղեցկուհիներն իրենց ուղևորության ընթացքում բազմաթիվ «սելֆիներ» են արել ու ներբեռնլ դրանք Instagram-ում: