Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը

16:12 • 10.12.14

Մոսկվայի Բասմանի դատարանը հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է մինչ 2015թ. ապրիլի 19-ը, գրում է РИА Новости-ն։

 

Դատական նիստն ընթացել է առանց գործարարի մասնակցության, քանի որ վերջինս հոսպիտալացվել է։

 

65-ամյա Հայրապետյանին ձերբակալել են հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։

 

Հայրապետյանի նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք առավել ծանր հանցագործությունների համար։

 

Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։