Պուտինի և լրագրողների ծաղրի առարկա դարձած ռուսաստանցի լրագրողը ո'չ թե խմած է եղել, այլ` կաթված տարած

23:57 • 18.12.14

Այսօր  Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի մեծ մամուլի ասուլիսի ամենաքննարկվող թեմաներից է եղել ոմն գավառական ռուսաստանցի լրագրող, որի հետ Պուտինը կատակել էր, թե խմած է, իսկ լրագրողները ծիծաղել էին այդ առիթով Պուտինի մեկնաբանություններից:

 

Russia Today-ը հայտնում է, որ ասուլիսից հետո էլ «խմած լրագրողը» ամենաքննարկվողն էր դարձել նաև Facebook-ում և Twitter-ում, սակայն պարզվում է, որ նա՝ Վլադիմիր Մամոտովը, Կիրովից է, իսկ խոսքն անհասկանալի ու մտքերը ցաքուցրիվ են եղել, քանի որ նա ուղեղի կաթված է տարել:

 

Դա հայտնի է դարձել ասուլիսից հետո, երբ նա հասցրել էր «խմած լրագրող» հռչակվել:

 

Նրա հարցը վերաբերել է կվասին, որը նաև ալկոհոլ է պահանջում: Պուտինն ասել է, որ իր կարծիքով՝ նախքան ասուլիսի գալը լրագրողը «մի քիչ փորձել է»: Լրագրողը իր հերթին ասել է, որ կցանկանար Պուտինին էլ հյուրասիրել, բայց անվտանգության աշխատակիցները չեն թողել ոչինչ ներս անցկացնել:

 

Այնուհետև լրագրողը պատմել էր, որ Կիրովում ավանդաբար շատ կվաս են պատրաստում, և այդ կվասը լավն է: Պուտինը շարունակել էր, թե ինքն արդեն տեսնում է դա՝ ծիծաղի նոր ալիք առաջացնելով լրագրողների շրջանում: