Մոսկվայում Bentley-ի վարորդից գողացել են մոտ 10.000.000 ռուբլի
Մոսկվայում գողերը ծեծի են ենթարկել մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի ընկերության գլխավոր տնօրենին` նրանից գողանալով մոտ 10 մլն ռուբլի:
Ինչպես նշում է lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին` ժամը 22:00-ին: Հանցագործները Audi մեքենայով միտումնավոր կերպով ՃՏՊ են կազմակերպել Bentley Continental մեքենայի հետ, որի ղեկին եղել է տուժածը: Վերջինին ծեծի ենթարկելուց հետո, հանցագործները նրա մոտից վերցրել են 8 մլն ռուբլի և 23.000 դոլար: Դրանից հետո նրան թողել են մեքենայում ու փախուստի դիմել:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:










