L'Oreal, Colgate-Palmolive և հայտնի այլ ընկերություններ տուգանվել են իրար մեջ գները համաձայնեցնելու համար

10:25 • 19.12.14

Ֆրանսիայի տնտեսական մրցակցության պաշտպանության մարմինը 11 միջազգային ընկերությունների տուգանել է 951 միլիոն եվրոյով՝ իրար մեջ գները համաձայնեցնելու համար, գրում է euronews.com-ը։

 Պարզվել է , որ մի շարք հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպում էին Փարիզի փոքրիկ ռեստորաններից որևէ մեկում և պայմանավորվում այս կամ այն ապրանքի գների բարձրացման կամ իջեցման մասին։ Սա, սակայն համարվում է գների համաձայնություն և արգելված է Ֆրանսիայի օրենսդրությամբ։

Այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են՝ Colgate-Palmolive, Unilever, Procter & Gamble, Sara Lee և L’Oreal-ը, տուգանվածների ցանկում են։

L’Oreal և Unilever ընկերությունները հայնտել են, որ բողոքարկելու են իրենց նկատմամբ կիրառված որոշումը։