Բռնցքամարտիկ Ամիր Խանը նվիրաբերություն կանի թալիբանների կողմից հարձակման ենթարկված Պակիստանի ուսումնարանին
Ծագումով պակիստանցի բռնցքամարտիկ Ամիր Խանը Պակիստանի Պեշավարե դպրոցին, որն օրերս ենթարկվել էր ահաբեկչական հարձակման, արժեքավոր նվիրաբերություն կանի, գրում է Interfax-ը։
Նշվում է, որ բռնցքամարտիկը նվիրաբերելու է մարզական իր վարտիքը, որը կարված են կոկորդիլոսի կաշվից՝ 24 կարատանոց ոսկե թելերով։ Մարզական զգեստի ընդհանուր արժեքը՝ 30 ֆունտ ստերլինգ է, որը մոտավորապես կազմում է 47.000 դոլար։
Ամիրը նախկին աշխարհի չեմպիոն է՝ WBA, WBC (Super) և IBF տարբերակում 63,5 կգ քաշային կարգում։












