Կոլորադոյի հարևան նահանգները դատարանում կբողոքարկեն մարիխուանայի օրինականացումը

17:30 • 19.12.14

Ամերիկյան Օկլահոմա և Նեբրասկա նահանգները մտադիր են դատարանում բողոքարկել մարիխուանայի օրինականացումը, որը կայացել է հարևան Կոլորադոյում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին:


«Օկլահոման և Կոլորադոն շրջապատող նահանգները գտնվում են մարիխուանան օրինականացնելու Կոլորադոյի որոշման ազդեցության տակ: Դա վնասել է մարիխուանայի դեմ օրենքների իրականացման Օկլահոմայի հնարավորությունները»,- հայտարարել է նահանգի գլխավոր դատախազը:


Հայցում նշվում է, որ Կոլորադոյի օրենքը հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը: Օկլահոմայի իշխանությունների գնահատականներով՝ օրինականացումը վտանգի տակ է դնում երկրի թմրանյութերի դեմ պայքարող համակարգը: Բացի այդ, մարիխուանան հայտնվում է հարևան նահանգներում, ինչը թույլ չի տալիս պայքարել թմրամիջոցների դեմ: