Չինաստանում գործարան են բացահայտել, ուր շների կաշվից ձեռնոցներ են կարում

13:29 • 19.12.14

PETA կենդանիների պաշտպանության ամերիկյան կազմակերպությունը օգնել է բացահայտել չինական Ցյանսու նահանգում գտնվող շների սպանդանոց-գործարանը, գրում է express.co.uk-ը։


Գործարանում, ինչպես պարզվել է, օրական 100-ից 200 շուն է սպանվում, որոնց մաշկը մշակման ենթարկելուց հետո  ձեռնոցներ, պայուսակներ և այլ կաշվե իրեր են կարվում՝ կանանց և տղամարդկանց համար։

Շինության այցելած մասնագետները նկարագրել են, որ գործարանի մի հատվածում ընկած են մաշկազերծված կենդանիները, իսկ մյուս մասում իրենց հերթին են սպասում անօգնական շները։


PETA ընկերության հիմնադիր Ինգրիդ Նյուքրկը կոչ է արել ամբողջ աշխարհում բնակչվող սպառողներին ուշադիր լինել Չինաստանից բերված կաշվե իրերին, և ձեռք չբերել դրանք և չօգնել անմարդկային ընկերությանը։ 

PETA ընկերությունը գաղտնի նկարահանել է դաժան տեսարանները, որոնք կարող եք դիտել այստեղ, ուշադրություն՝ հղումը խիստ դաժան տեսարաններ է պարունակում։

Drying dog leather

Dyed dog pelts hung up to dry

Workers using a machine to cut the dog leather

Unfinished dog-leather gloves on the stitching table

Չինաստանում գործարան են բացահայտել, ուր շների կաշվից ձեռնոցներ են կարում