Էբոլայից ապաքինված իսպանացի բուժքույրը տարածքային իշխանություններին դատի է տվել ՝իր շանը սպանելու համար
Էբոլայով վարակված իսպանացի բուժքույր Թերեզա Ռոմերոն բուժումից հետո պարզել է, որ իր շանը սպանել են, քանի որ կասկածել են, որ կենդանին էլ է վարակված, գրում է CNN News-ը։
Նա այժմ Մադրիդի տարածքային իշխանություններին դատի է տվել իր շանը սպանելու և փոխհատուցում ստանալու համար։
Նա նաև դատի է տվել նախկին մարզային առողջապահության նախարարին, ով իրեն մեղադրել է Էբոլայով վարակվելու մեջ։
Թերեզան կարծիք է հայտնել, որ առողջապահության ոլորտը պատրաստ չէր էբոլայով վարակված հիվանդի խնամքին։
Նա այդ ամենն անում է, քանի որ ցանկանում է տեսնել Էբոլայի բուժաշխատողների նախնական համաձայնության պայմանները փոփոխված, որպեսզի ապագայում կանխի իր հետ տեղի ունեցածը նույնը ուրիշների հետ պատահելուց։
Մասնավորապես, որ իր շանը սպանել են նախքան իր թեսթի դրական պատասխանները և մի շարք այլ խախտումներ են թույլ տվել։
Կինը վարակվել էր էբոլայով, որի մասին պարզվել էր սեպտեմբերին, իսկ ապաքինվել է հոկտեմբերին։
CNN-ին տրված հարցազրույցի տեսանյութը՝ անգլերենով։










