ԵՄ օրենսդրությամբ ճարպակալումը հավասարեցվել է հաշմանդամությանը
Լյուքսեմբուրգում ԵՄ դատավորների խորհուրդը դեկտեմբերի 18-ին կայացրած որոշմամբ հաստատել է, որ որոշակի դեպքերում ճարպակալումը կարող է դիտարկվել որպես հաշմանդամություն:
Ինչպես գրում է Корреспондент-ը` The Guardian-ին հղումով, նման որոշման համար պատճառ է դարձել Դանիայում երեխաների դաստիարակի մասին գործի քննությունը, ով հեռացվել էր ավելորդ քաշի հետ կապված խնդիրների պատճառով: Դաստիարակը, ով 160 կգ է կշռում, կորցրել է աշխատանքը մանկապարտեզում` «երեխաների թվաքանակի նվազման պատճառով» պաշտոնական ձևակերպմամբ:
Դանիացին ենթադրում է, որ իրական պատճառը իր գիրությունն է հանդիսացել և պարզաբանման համար դիմել է ԵՄ դատարան: Արդյունքում Եվրոպական դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ գիրությունը կարող է հաշմանդամության պատճառ համարվել որոշ դեպքերում:
ԵՄ օրենսդրության համաձայն` նման աշխատակիցը կարող է հատուկ աշխատանքային պայմաններ, ինչպես նաև՝ հաշմանդամության նպաստ ստանալ:










