Ինդոնեզիայի իշխանությունները փակել են օդանավակայանը հրաբխի ժայթքման պատճառով
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ օդանավակայանը մինչև շաբաթ օրը հրաբխի պատճառով փակ է, գրում է gazeta.ru-ն՝ «Սինխուա» գործակալությանը հղումով։
Նախարարությունը նաև նախազգուշական հրահանգ է ուղարկել օդաչուներին, որում խորհուրդ է տրվում խուսափել երկրի արևելքում գտնվող հրաբխի շրջակայքում թռիչքներ կատարելուց։
Ինչպես հայտնել է նախարարության մամլո քարտուղարը, օդանավակայանը փակ է մնալու մինչև շաբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ը։
Տերնատե կղզու վրա գտնվող Գամալամա հրաբխի ժայթքումը սկսվել է հինգշաբթի գիշերը։
Նշվում է, որ ժայթքման պատճառով մի մարդ անհայտ կորած է հայտարարվել, իսկ 9 բնակիչ տուժել է։












