Կապանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 19-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղային փողոցի թիվ 1 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ա. Մ.-ի (ծնվ. 1936 թ.) դին:










