Քուրդ զինյալները գրավել են Սինջար լեռն ու ազատագրել հազարավոր եզդիների
Քուրդ զինյալները՝ «փեշմերգաները», ԱՄՆ-ի գլխավորության գործող կոալիցիայի ռազմական ինքնաթիռների աջակցությամբ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատագրել են Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող ընդարձակ տարածքը, որտեղ արգելափակվել էին իսլամիստներից փրկված փախստականները:
Ինչպես տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը, փեշմերգաները գրավել են նաև Սինջար լեռը, որտեղ օգոստոսից ապաստան էին գտել հազարավոր եզդի փախստականներ:
Չնայած քրդերի այս ձեռքբերմանը, ԻՊ-ը շարունակում է վերահսկողության տակ պահել Իրաքի ու Սիրիայի գրավված տարածքների մեծ մասը, որտեղ խալիֆայություն էին հռչակել:
Պենտագոնի ղեկավարությունը հայտարարում է, որ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են Իրաքում ԻՊ-ի մի քանի բարձրաստիճան առաջնորդներ:










