ԳԱԱ-ում ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի 90 ամյակին նվիրված գիտաժողով է անցկացվում
Դեկտեմբերի 26-ին լրանում է հայտնի թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս, ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի ծննդյան 90-ամյակը: Հոբելյանին ընդառաջ ՀՀ ԳԱԱ-ում գիտական նստաշրջան էր անցկացվում:
Լևոն Հախվերդյանի աշխատանքային գործունեությանը նվիրված հուշերով այսօր հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը։
Նստաշրջանի ընթացքում ներկայացվելու են 21 զեկույց՝ նվիրված Լևոն Հախվերդյանի գործունեությանը և արվեստագիտության տարբեր ճյուղերին:
Միջոցառմանը ներկա էին նաև Լևոն Հախվերդյանի հարազատները, որդին՝ Ռուբեն Հախվերդյանը և արվեստի գործիչներ:










