Իսպանիայի իշխող՝ Ժողովրդական կուսակցության շենքին ականապատված ավտոմեքենա է բախվել

14:38 • 19.12.14

Ավտոմեքենան, որի մեջ եղել են գազի բալոններ և դետոնատոր, մեծ արագությամբ բախվել է Իսպանիայում  մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իշխող՝ Ժողովրդական կուսակցության շենքին, հաղորդում է ТАСС-ը:


Վերջին տվյալներով՝ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հայտնի է վարորդի ինքնությունը. Տերուել քաղաքից 37-ամյա Դանիել Պերես Բերլանգը, ով վաղուց կորցրել էր աշխատանքը:


Ոստիկանության տվյալներով՝ բալոններում եղած գազը դյուրավառ է, բայց պայթուցիկ չէ:


Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Կարլոս Ֆլորիանոն հայտարարել է, որ շենքին հասցվել է նյութական վնաս: Անցկացվում է տեղի ունեցածի հանգամանքների պարզաբանում: