Բարաք Օբաման զանգահարել է ռադիոեթեր, իսկ նահանգապետը ծաղրել է նրան (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Մասաչուսեթս նահանգի ռադիոկայաններից մեկի ուղիղ եթեր՝ նահանգապետ Դևալ Պատրիկի հետ զրուցելու համար։ Պաշտոնյան նախ մտածել է, թե իրեն զանգահարել է նմանակողը, այլ ոչ նախագահը, այնուհետև սկսել է ծաղրել Օբամայի արտասանությունը, գրում է ДНИ.ru-ն։
«Սա Բարաք Օբաման է՝ Սոմերվիլի նախկին բնակիչ։ Ես կցանկանայի դժգոհել շրջանի սպասարկումից»,- ասել է նախագահը։
Հասկանալով, որ իր հետ խոսում է ոչ թե նմանակողը, այլ իսկապես նախագահը, նահանգապետը որոշել է օգտվել հնարավորությունից և քննադատել նախագահին։
«Պարոն նախագահ, ես Ձեզ շատ եմ համակրում, սակայն Դուք մինչ օրս դժվարությամբ եք արտասանում «Մասաչուսեթս» բառը։ Դուք այդ մասին գիտեք, այնպես չէ՞»,- նշել է Պատրիկը։
Օբաման խոստովանել է, որ ինքն իսկապես սխալ է արտաբերում։ «Սակայն ես գիտեմ, թե ինչպես է գրվում այդ բառը»,- ասել է նախագահը։
ԱՄՆ նախագահը պատմել է, որ իր բառերում ճշմարտություն կա. ինքն իսկապես Սոմերվիլի նախկին բնակիչ է, ապրել է Բոստոնի արվարձանում, երբ սովորել է Հարվարդի իրավունքի դպրոցում։ Այն ժամանակ երկրի ապագա ղեկավարը բնակարան էրվարձել 900 դոլարով։










