Պեսկովը հաստատել է Կիմ Չեն Ընին Մոսկվա հրավիրելու մասին տեղեկությունը
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը 2015-ին հրավիրվել է Մոսկվա՝ մասնակցելու Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակը նշող միջոցառմանը, հաղորդում է Interfax.ru-ն:
«Նրան ուղարկվել է հրավեր»,- ուրբաթ օրը Interfax.ru-ին հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Չորեքշաբթի օրը այն մասին, որ Մոսկվան հրավիրել է Կիմ Չեն Ընին Հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին, հայտնել է ճապոնական «Ասախի սիմբուն» թերթը՝ վկայակոչելով չնշված դիվանագիտական աղբյուրներին:










