ՌԴ Նախագահը պարգևատրել է մի շարք հայ գործիչների

20:06 • 19.12.14

Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով  «Բարեկամություն» շքանշանով են պարգևատրվել մի շարք հայազգի գործիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության կայքը, Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագոր ծակցության, միջխորհրդարանական և մշակութային կապերի ամրապնդման համար պարգևատրվել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, «Ինտեգրում և զարգացում» կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը  և «Ռուսլանիա Բուկս Կորպ» հրատարակչական ընկերության վարչության նախագահ Վլադիմիր Ագոպովը: