Հռոմի պապը 400 քնապարկ է բաժանել անօթևաններին իր ծննդյան օրվա կապակցությամբ

12:07 • 19.12.14

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 400 քնապարկ է բաժանել Հռոմի անօթևաններին իր ծննդյան օրվա կապակցությամբ, որը նշվում է դեկտեմբերի 17-ին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով La Repubblica-ին: Հռոմի պապին օգնել են կամավորներ, ինչպես նաև Շվեյցարական գվարդիայի սպաներ:


Քնապարկերի բաժանմանը հետևել է արքեպիսկոպոս Կոնրադ Կրաևսկին, ով պատասխանատու է Վատիկանի բարեգործական նախագծերի համար:


«Սա ձեզ նվեր է Հռոմի պապից նրա ծննդյան օրվա կապակցությամբ, մենք ձեզ խնդրում ենք աղոթել նրա համար»,- որոշ տվյալների համաձայն՝ այդպես են դիմել կամավորները Հռոմի անօթևաններին: