Կադիրովի մամլո քարտուղարը սպառնացել է Քսենիա Սոբչակին դատի տալ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մամլո քարտուղար Ալվի Կարիմովը սպառնացել է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին, որ դատի կտա նրան և իրավաբանական քաշքշուկների մեջ կգցի՝ իր հնչեցրած սուտ մեղադրանքների համար, գրում է obozrevatel.com-ը։
Բանն այն է, որ Սոբչակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Չեչնիայում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք խախտում են ՌԴ օրենսդրությունն ու Սահմանադրությունը։
«Այն ինչ ասել է Սոբչակը իրականում գոյություն չունի և հորինված է, սակայն, դրանք այն բաներն են, որ Սոբչակը և իր նմանները ցանկանում են տեսնել Չեչնիայում։ Իրականում Չեչնիան կայուն, զարգացող և ծաղկող շրջան է։ Մեզ մոտ կան իրավաբաններ, որոնք կզբաղվեն այդ մեղադրանքներով և մենք անպատասխան չեն թողնի նրա զրպարտչական խոսքերը։»,- ասել է Կարիմովը։
Նշենք, որ երեկ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսը, որին ներկա են գտնվել լրագրողներ և հասարակական գործիչներ, ովքեր հարցեր են ուղղել Պուտինին։










