Մոսկվայում մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել թունել մտած մի տղամարդու
Մոսկվայի մետրոյում, «Парк культуры» կոչվող կայարանում, մահացել է մի տղամարդ, ով մետրոյի թունել է թափանցել , գրում է rg.ru-ն։
Ինչպես այսօր հայտնել են իրավապահ մարմինները, երեկ ժամը 11։15-ի սահմաններում «Парк культуры» կայարանում մի տղամարդ իջել է գնացքի գծերի վրա և ներս մտել թունել, մեկ րոպե անց նրան վրաերթի է ենթարկել գնացքը։
Տղամարդու մարմինը հայտնաբերել են միայն երկու ժամ անց։ Նրան թունելից հանելու համար 30 րոպեով անջատել են երկաթուղային լարումը։ Այլ մանրամասներ չեն հայտնվում։














