Ուկրաինայի անվտանգության խորհուրդը հայտարարել է Կիևի կենտրոնում ահաբեկչությունը կանխելու մասին
Ուկրաինայի անվտանգության խորհուրդը Կիևի կենտրոնում ահաբեկչություն է կանխել, հայտարարում է Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին, գրում է korrespondent.net-ը:
«Կոնտրհետախուզության բաժնին հաջողվել է կանխել Կիևի կենտրոնում սարսափելի ողբերգություն՝ ահաբեկչություն, որը պետք է իրականացվեր բառացիորեն վերջերս»,- հայտնել է Լուբկիվսկին Կիևում բրիֆինգի ժամանակ:
Նրա խոսքերով՝ պայթուցիկ սարքը գտնվել է պայուսակի մեջ, որը դեկտեմբեր 17-ին Իվան Ֆրանկոյի անվան թատրոնի և Անկախության մայդանի միջև ընկած տարածքում իր ձեռքում պահել է Ուկրաինայի քաղաքացի, Լուգանսկի բնակիչ Կովալենկոն:
Լուբկիվսկիի խոսքերով՝ եթե պայթուցիկ սարքը գործի դրվեր, ապա բեկորների տրամագիծը կկազմեր 500 մետր, ինչի հետևանքով կարող էին լինել զանգվածային զոհեր: Քաղաքացին այժմ ձերբակալված է:










