ԱՄՆ-ում հրդեհվել է երկրի ամենամեծ նավթամշակման գործարաններից մեկը (լուսանկարներ)

11:59 • 19.12.14

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում հրդեհ է բռնկվել երկրի ամենամեծ նավթամշակման գործարաններից մեկում, որը պատկանում է Chevron ընկերությանը, գրում է gazeta.ru-ն՝ CBS Local-ին հղումով։

Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել գործարանի սարքավորումները չհերմետիկացնելու պատճառով։


Ռիչմոնդի Chevron գործարանը տեղակայված է 1.200 հեկտար տարածքում, և օրական վերամշակում է ավելի քան 240.000 բարել նավթ։


Նավթի մատակարարման ձգձգումները կարող են ազդել արևմտյան ափում բենզինի գների վրա, որոնք կարող են էապես բարձրանալ, քանի որ այդ  տարածաշրջանը մեկուսացված է նավթի այլ շուկաներից։ 

Посмотреть изображение в Твиттере