Մառախուղը ցրվել է, «Զվարթնոց» օդանավակայանը վերականգնել է բնականոն աշխատանքը

13:31 • 20.12.14

Մառախուղը, որի պատճառով երկու ինքնաթիռ այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված վայրէջքը հարկադրված էին եղել կատարել այլ՝ պահուստային օդանավակայաններում, ցրվել է և օդանավակայանը վերականգնել է բնականոն աշխատանքը։


Այս մասին Tert.am -ին հայտնեց Հայաստանի քաղավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։


Հիշեցնենք, որ  ուժեղ մառախուղի պատճառով այսօր Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները չէին կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:


Դոնի-Ռոստովի ինքնաթիռը հետ էր գնացել Սոչի, իսկ Մին-Վոդիի ինքնաթիռը   օդում էր: Ռուբեն Գրձելյանը հավելեց, որ Մին-Վոդիի ինքնաթիռը վերադարձել է Մին- Վոդի:

Ի պատասխան հարցի, թե ինչու  ինքնաթիռները վայրէջք չեն կատարել Գյումրիի «Շիրակ» օդակայանում, Ռուբեն Գրձելյանն ասաց.« «Մենք չենք ուղարկում, ամեն ավիաընկերություն ինքն է որոշում՝  ո՞րն է իր պահուստային օդանավակայանը և   օդաչուն է որոշում՝ սպասե՞լ, թե՞ հետ գնալ»: