Բեռլինում դիմակավորված անձինք փորձել են գրավել առևտրի կենտրոնը. 11 մարդ տուժել է

17:51 • 20.12.14

Ժամեր առաջ դիմակավորված անհայտ անձինք փորձել են գրավել Բեռլինի KaDeWe կոչվող առևտրի կենտրոնը, գրում է rosbalt.ru-ն։


Այս մասին հայտնել է Focus Online-ը։ Նշվում է, որ արցունքաբեր գազի կիրառումից 11 անձինք տուժել են։


Հարձակումն իրականացրել են չորս անձինք։ Նրանց ինքնությունը պարզված չէ, քանի որ հասցրել են փախուստի դիմել:


Ներկա պահին պարզվում են կատարվածի հանգամանքները։