Չինաստանը հարևան երկրներին 3 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է առաջարկել
Չինաստանը Կամբոջիային, Վիետնամին, Մյանմային, Թաիլանդին և Լաոսին 3 մլրդ դոլար ֆինանսական օգնություն է առաջարկել՝ ենթակառուցվածքները բարելավելու և աղքատության դեմ պայքարի համար, գրում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։
Նշվում է, որ այդ օգնության գումարի կազմում՝ 1 մլրդ դոլարը տրամադրվում է ենթակառուցվածքներին, 490 մլն դոլարը՝ աղքատության դեմ պայքարին և 1.6 մլրդ դոլարը՝ Չինաստանի արտադրության արտահանման ներուժի վարկերի համար։










