Ֆինլանդիայի վարչապետը նշել է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի 3 պատճառ
Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է լիակատար քաոսի մեջ, և նա գիտի, թե որոնք են դրա պատճառները, գրում է gazeta.ru-ն՝ Yle-ին հղումով։
Ստուբի խոսքերով՝ ճգնաժամը առաջացել է 3 հիմնական պատճառով. առաջինը՝ Ռուսաստանի տնտեսության ձախողված արդիականացումն է, երկրորդը՝ որ Ռուսաստանն այժմ դարձել է գլոբալ տնտեսության մի մասը, երրորդը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը։
Նա նաև ընդգծել է, որ ներկայումս իրավիճակը անկանխատեսելի է, քանի նման վիճակ չի եղել 1998-ից սկսած։










