«ԳԱԶ-3129»-ը բախվել է կայանված «Օպել»-ին. «ԳԱԶ-3129»-ի 54-ամյա վարորդը սրտի կաթվածից մահացել է
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16.20-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 86/1 հասցեի դիմաց «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված վիճակում գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։
«ԳԱԶ-3129»-ի վարորդը` 1960 թ. ծնված Վանյա Մարտիրոսյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է սրտի կաթվածից:
Կատարվում է քննություն:










