Internet Explorer-ի ղեկավարներից մեկը լքում է Miscorsoft-ը
Microsoft ընկերությունում աշխատելով ավելի քան 24 տարի և հիմնականում գլխավորելով Internet Explorer վեբ դիտարկչի մշակումները, Դին Խաչամովիչը լքում է ընկերությունը, որի մասին նա հայտնել է իր բլոգում, գրում է oszone.net-ը։
Նա IE դիտարկչի մշակումների գլխավոր ղեկավար է դարձել 2003-ին, սակայն, դիտարկիչը շուկայում չի կարողացել մրցակցային դիրք ընդունել, այլ ստացել է սովորական դիտարկչի ալտերնատիվ տարբերակ։
Նրա հեռանալու պատճառների մասին ոչինչ չի նշվում։










