Ավետիս Բալոյանը հրաժարական չի ներկայացրել, նա «Ինեկոբանկի» հիմնադիրն ու խոշոր բաժնետերն է. հերքում՝ «Հայկական ժամանակ»-ին
Այսօր «Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր տարածել առ այն, որ «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Առեքսիմբանկի» գլխավոր տնօրեն Արսեն Խանդկարյանը և «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը հրաժարականներ են ներկայացրել: «Ինեկոբանկ» ՓԲԸ կորպորատիվ զարգացման ծառայության ղեկավարը հերքել է տեղեկությունը։
«Ս.թ. դեկտեմբերի 20-ին հրապարակվել է տեղեկատվություն «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն պրն. Ավետիս Բալոյանի հրաժարականի վերաբերյալ: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Պարոն Ավետիս Բալոյանը հանդիսանում է «Ինեկոբանկ» ՓԲԸ հիմնադիր և խոշոր բաժնետեր, ում պատկանում է բանկի կապիտալի 35 %-ը: Հիմնադրման օրվանից՝ արդեն մոտ 20 տարի է, Ա. Բալոյանը բանկում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, այդ թվում տարբեր ժամանակներ եղել է խորհրդի նախագահ կամ գործադիր տնօրեն:










