Կոալիցիայի ավիացիան Իրաքում ոչնչացրել է ԻՊ-ի 40 գրոհայինների

15:00 • 20.12.14

Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում միջազգային կոալիցիայի օդային ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հասցրած ավիահարվածները հանգեցրել են 40 գրոհայինների մահվանը, գրում է Interfax-ը՝ EFE գործակալությանը հղումով։


Իրաքյան իշխանությունների տվյալներով, հարվածները հասցվել են շաբաթ գիշերը լեռնային տեղանքում։ Ինքնաթիռների թիրախը ծայրահեղականների խումբն էր, որոնք պատրաստվում էին հարձակում իրականացնել քրդական զինվորական ուժերի վրա։

Ամառը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածքներ է գրավել Սիրիայի, Իրաքի հյուսիսում և արևմուտքում։