Իսրայելը սեպտեմբերից ի վեր առաջին անգամ ավիահարված է հասցրել Գազայի հատվածում
Իսրայելի ավիացիան ռմբակոծել է Գազայի հատվածի հարավային մասը, որի մասին հայտնում է Haaretz իսրայելական լրատվական կայքը՝ ականատեսներին հղումով:
Զինվորականների տվյալներով օդային հարվածները հասցվել են Խան-Յունիսում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքի վրա, որը պատկանում է ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը, գրում է gazeta.ru-ն։
«Իսրայելի կողմից հրադադարից վեր պաղեստինական անկլավին առաջին անգամ հասցված օդային հարվածից ոչ ոք չի տուժել»,- հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարության մամլո քարտուղարը։
Ավելի վաղ Գազայի հատվածից հրթիռ էր բաց թողնվել, որը ընկել էր Իսրայելի հարավում գտնվող բաց դաշտի մեջ։ Նշվում էր, որ տուժածներ չեն եղել, սակայն, միջադեպի համար պատասխանատու էր ՀԱՄԱՍ-ը:










