Նոյեմբերյանում 80-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
13:18 • 20.12.14
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, 1934 թ. ծնված Անդրանիկ Ամիրաղյանը հայտնաբերվել է Նոյեմբերյան քաղաքի «Ձկան աղբյուր» կոչվող հանդամասում իր «Նիսան Միկրա»-ի և ցանկապատի հենասյան միջնամասում, մահացած վիճակում:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, կատարվում է քննություն:
Placeholder










