Չեխիայի հրեաները դեմ են հանդես եկել Պուտինի Պրահա այցին
Չեխիայի հրեական համայնքը դեմ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակի միջոցառմանը հրավիրելու երկրի նախագահ Միլոշ Զեմանի որոշմանը, գրում է lenta.ru-ն՝ Bloomberg-ին հղումով։
Միջոցառումը տեղի է ունենալու 2015-ի հունվարին։ Համայնքը նախագահ Պուտինի այցը համարում է անտեղի։ Ռուսաստանը չի հարգում միջազգային պայմանագրերը, իրեն հարձակողական է պահում և օգտագործում է իր իշխանությունը՝ հարևան երկիրը գրավելու համար, ասվում է համայնքի հայտարարության մեջ։
Համայնքը գտնում է, որ ներկայից քաղաքական իրավիճակը հաշվի առնելով, Պուտինի մասնակցությունը միջոցառումներին ճիշտ չի լինի։
Միլոշ Զեմանը վերջին ժամանակներում ենթարկվում է խիստ քննադատությունների՝ Ռուսաստանի դիրքորոշմանը աջակցելու համար։










